Պետք է հանել «Արդեն գինը Փոխել են` էլ ինչ անենք» ստրուկների հոգեբանությունը

18.07.2011

Պետք է հանել «Արդեն գինը Փոխել են` էլ ինչ անենք» ստրուկների հոգեբանությունը

Հուլիսի 18-ին Սունդուկյանի այգում կարելի էր տեսնել երիտասարդների, ովքեր շապիկների վրա մետրոյին առնչվող տեսքտեր էին դրոշմում: Այս ակցիան, որը կրում էր «Մեր մետրոն`քո գույներով» խորագիրը,  նախաձեռնել էր «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը: Հիմնական նպատակն էր պատրաստել շապիկներ, որոնք կրում էին «Դեմ ենք մետրոյի թանկացմանը», «Հետ տվեք մեր մանրը», «Հին մետրո` հին գին», «1 ժետոն=50 դրամ» խորագրեր-կոչերը:

«Այսօրվա ակցիան կարևոր էր նրանով, որ ոչ միայն կարողացանք իրականացնել այն, այլև պատկերացում կազմեցինք  մեր ուժերի վերաբերյալ և նաև ամրապնդեցինք կապերը ներկա գտնվող ակտիվիստների հետ, ովքեր իրականում ցանկանում են պայքարել »,-ասաց նախաձեռնության  անդամներից Տիգրան Սաֆարյանը:

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշեցին, որ  շապիկների նկարազարդման միջոցառումը կկրկնվի  նաև հուլիսի 20 –ին, չորեքշաբթի երեկոյան` բոլոր նրանց համար, ովքեր իրենց շապիկները չհասցրեցին նկարազարդել:

«Արդյունքի հասնելու համար մարդկաց մեջից պետք է դուրս հանել «Արդեն գինը փոխել են` էլ ինչ անենք» ստրուկների հոգեբանությանը վայել նմանատիպ արտահայտությունները,-ասաց նախաձեռնողներից Էդգար Մուրադյանը,- ցանկացած անհատ պետք է ունենա հստակ դիրքորոշում և այդ դիրքորոշմանը տեր կանգնի: Մեզ միայն պակասում է մի փոքր համախմբվածություն և անհատական կամքի դրսևորումներ, որոնք միասնականություն կհաղորդեն Մեր շարժմանը, իսկ միասնականությունը ծնում է արդյունք»:

Նշենք, որ ակցիայի ընթացքում պատրաստված շապիկները մասնակիցները կրելու են հուլիսի 22-ին տեղի ունենալիք երթ-ակցիայի ընթացքում: Երթն իրականացվելու է Քաղաքապետարան-Կառավարության շենք-մետրոյի կայարաններ ուղղություններով, որի ընթացքում կհանձնվի «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խմբի նամակը:

Վերջում «Դեմ ենք մետրոյի թանկացմանը քաղաքացիական նախաձեռնության անդամները կոչ արեցին հայ երիտասարդներին ավելի ակտիվ լինել.

«Եթե դու քո երկրի համար ոչինչ չես անում, ուրեմն ապրում ես ուրիշի երկրում: Կոչ ենք անում ավելի ակտիվ լինել, հատկապես երիտասարդներին, չէ որ ՄԵՐ Մետրո, Մեր նախաձեռնություն և այլ անգամներ «ՄԵՐ» և «ՄԵՆՔ» բառերն ասելիս, նկատի չունենք նախաձեռնող խմբին, Մենք և Մերը` ԲՈԼՈՐՍ ենք ու ԲՈԼՈՐԻՆՍ է»:

 

 

 

Նման փոսթերը

Տարածել