Նամակի հանձնում + «Շապիկ» ակցիա

19.07.2011

Նամակի հանձնում + «Շապիկ» ակցիա

Հուլիսի 22-ին , ժամը 11.00-ին «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն իրականացնում է «Նամակի հանձնում + «Շապիկ»» ակցիան:

Մասնակիցենրը հավաքվելու են Սունդուկյանի այգու  շատրվանների մոտ, որտեղ կհագնեն «Դեմ ենք մետրոյի թանկացմանը», «Հետ տվեք մեր մանրը», «Հին մետրո` հին գին», «1 ժետոն=50 դրամ» խորագրեր-կոչերով  շապիկները:

Նախատեսված երթ-ակցիան ընթանալու է  Քաղաքապետարան-Կառավարության շենք-մետրոյի կայարաններ ուղղություններով, որի ընթացքում կհանձնվի «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խմբի պահանջներն արտացոլող նամակը: