Ստորագրահավաք ընդդեմ Կովկասում ամենամեծ թունավոր պոչամբարի կառուցման

28.04.2012

Ստորագրահավաք ընդդեմ Կովկասում ամենամեծ թունավոր պոչամբարի կառուցման

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսում, որը նպատակ ունի կանխել բնապահպանական աղետը` Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը: Ստորև ներկայացվում է ստորագրահավաքի տեքստը.

Թիրախ - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան, ՀՀ կառավարություն

Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք ՀՀ կառավարությանը դադարեցնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը և հրատապ ներկայացնել շրջակա միջավայրին առնչվող օրենսդրության բարեփոխումների փաթեթ: Հանքի շահագործումը կործանարար և անդառնալի հետևանքներ կունենա մի ամբողջ էկոհամակարգի վրա` մինչև 1500հա հողի թունավորում և ոչնչացում` ներառյալ անտառներ, գետեր և հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ, ինչպես նաև  ստորգետնյա ջրերի և օդի աղտոտում: Թեղուտն իր վրա կկրի Կովկասում ամենամեծ թունավոր պոչամբարի կառուցման հետևանքները:

Հանքի նախագիծը  վտանգում է տարածաշրջանի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, նրանց սննդի ու ջրի իրավունքը, ինչպես նաև ոտնահարում է երեխաների իրավունքները: Հանրային սեփականությունը և ազգային հարստությունը սեփականաշնորհվել են շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության ու ծախսի-եկամուտի վերլուծության զգալի թերհաշվարկով և առանց որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցության` այդպիսով խախտելով ներպետական օրեսնդրությունը և միջազգային կոնվենցիանները:

Կարևորությունը

Անտառահատում- Թեղուտը Հայաստանի ամենաընդարձակ և լավ պահպանված անտառներից է: Հայաստանի անտառածածկ տարածքը զգալիորեն կկրճատվի:  Ներկայումս երկրի ընդամենը 7% է ծածկված անտառներով, մինչդեռ 1990-ականների սկզբին այս ցուցանիշը մոտ էր 30%: Չնայած Հայաստանը Կովկասյան տարածաշրջանի ընդամենը 6,3% է կազմում` տարածքաշրջանի կենսաբազմազանության 60% կենտրոնացված է այստեղ:

Վտանգված կենդանիներ և բույսեր- 200 բուսատեսակներ, 55 տեսակ կաթնասուններ, 86 տեսակ թռչուններ և 4 տեսակ թեփուկավորներ (ամֆիբիաններ) վտանգված են հանքային նախագծի իրագործմամբ: Թվարկվածներից որոշները գրանցված են Հայաստանի և ԲՊՄՄ վտանգված տեսակների Կարմիր գրքերում:

Թունավոր թափոններ/աղտոտում- հանքի բաց շահագործումը կառաջացնի 500 մլն տոննա թունավոր թափոն և 600 մլն տոննա այլ թափոններ:

Առողջապահական խնդիրներ- հանքային թափոններում առկա ծանր մետաղները առաջացնում են քաղցկեղ, շնչառական և վերարտադրողական հիվանդություններ, վաղ ծննդային անոմալիաներ, ամենատարբեր ալերգիաներ:

Վտանգված մշակութային և պատմական ժառանգություն - կոչնչացվեն մի շարք պատմական և մշակութային վայրեր` ներառյալ 3000-4000 տարվա վաղեմության հնագիտական շերտեր:

Ստորագրահավաքին կարող եք մասնակցել այստեղ:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն