Պահպանենք Թռչկան ջրվեժը

26.10.2012 օպերատոր

Սույն արխիվում տեղ են գտել մամուլի հրապարակումներ, տեսանյութեր, լուսանկարներ, նամակներ, հայտարարություններ, պաստառներ և այլ նյութեր Պահպանենք Թռչկան ջրվեժը քաղաքացիական նախաձեռնության մասին (սեպտեմբեր-նոյեմբեր 2011):

Արխիվի ստեղծումը նպատակ ունի  մեկ տեղում կենտրոնացնելու արդեն ավարտված քաղաքացիական նախաձեռնությունների նյութերը, ինչն օգտակար լինի կուտակված փորձը փոխանակելու համար և կարող է խթանել քաղաքացիական նախաձեռնությունների մասին վերլուծությունների իրականացումը: Հուսով ենք, արխիվի ուսումնասիրությունը կնպաստի նաև նոր նախաձեռնությունների  ստեղծմանը և առավել արդյունավետ գործունեությանը:

Այստեղ կարող եք բեռնել արխիվի ցանկը՝ համապատասխան ինտերնետային հղումներով: Չհրապարակված նյութերը վերցնելու կամ տեղում ուսումնասիրելու համար խնդրում ենք դիմել ՄԻԺԻ Կենտրոն, Այգեձոր 4/1 հասցեում:

Եթե ունեք այս կամ այլ քաղաքացիական նախաձեռնություններին առնչվող նյութեր, որոնք կցանկանաք տրամադրել արխիվին, խնդրում ենք, կապվեք մեզ հետ:

 

 

 

Նման փոսթերը

Նշումներ

Տարածել