«Նպատակահարմար ենք գտնում տեղադրել հովանոց»

13.08.2013

«Նպատակահարմար ենք գտնում տեղադրել հովանոց»

Շարունակվում է հուլիսի 26-ից քաղաքապետարանի դիմաց մեկնարկած անժամկետ նստացույցը: Հաշվի առնելով եղանակային պայմանները և մեր առողջական վիճակը, ելնելով խաղաղ հավաքներ անցկացնելու մեր սահմանադրական իրավունքից և այդպիսի հավաքների անցկացման ժամանակ մասնակիցների համար բարենպաստ պայմաններ ապահովելու` պետության պարտավորությունից, հայտարարում ենք, որ ներկա պայմաններում մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար նպատակահարմար ենք գտնում այսօր՝ 13.08.2013 թ., ժամը 14:00 տեղադրել հովանոց: Հայտնում ենք ոստիկանությանը, որ դրանով չենք խոչընդոտելու այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, չենք խաթարելու պետական կամ այլ մարմինների անխափան գործունեությունը, հասարակական կարգը:

Առաջնորդվելու ենք ՀՀ Սահմանադրության 38 հոդվածով մեզ տրված իրավունքով՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:

Գոռ Առաքելյան, Վահագն Մինասյան, Սուրեն Սահակյան
13.08.2013 թ.