ԲՈՒՀ-երի ինքնավարության զարգացումը. հետազոտություն

20.02.2014

ԲՈՒՀ-երի ինքնավարության զարգացումը. հետազոտություն

Այս հետազոտությունը նպատակ ունի պարզել ԲՈՒՀ-ական ինքնավարության զարգացման հնարավորությունները կառավարման դիտանկյունից, այս ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները և թե ինչպիսի քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի ԲՈՒՀ-ն առավել ինքնուրույն լինի:

Հետազոտությունը բաղկացած է երկու հիմնական մասից: Առաջին մասում, որը պայմանականորեն անվանել ենք «ԲՈՒՀ-ական ինքնավարության ու կառավարման նորմատիվային դաշտի ուսումնասիրություն», քննարկվում են ՀՀ այն օրենքները, հայեցակարգերը, ծրագրերը և կառավարության որոշումները, որոնք կարգավորում են դաշտը և համապատասխան նորմատիվային հենք ստեղծում: Երկրորդ մասում, որն անվանել ենք «Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ինքնակազմակերպման  հնարավորությունները և նրանց պատկերացումները ԲՈՒՀ-ական ինքնավարության ու կառավարման հարցերի վերաբերյալ», ներկայացվում են վերջիններիս պատկերացումներն այս ամենի մասին, ԲՈՒՀ-երի ներսում նրանց ունեցած հնարավորություններն ու խոչընդոտները, նրանց պատկերացրած լուծումները և բարեփոխման ենթակա հարցերը:

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք բեռնել այստեղ: