«Դեմ ենք մետրոյի թանկացմանը»

29.06.2011

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը»

Հուլիսի 29-ին «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին,Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Նամակի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ`«Բաց նամակ նախագահ Սերժ Սարգսյանին»:

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, անմիջապես քաղաքապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունից հետո, ըստ որ հուլիսի 1-ից   մետրոպոլիտենի ուղեվարձը կդառնա 100 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն։ Այժմ խմբին անդամակցել է մոտ 5240 քաղաքացի:

Մասնակիցներն անընդհատ գրառումներ են կատարում Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում: Կազմվել է երկու հարցում. «Ինչ առաջարկներ ունեք, եթե մետրոյի սակագինը բարձրացնեն ինչ միջոցառումներ կազմակերպենք» և «Եթե մետրոյի սակագինը բարձրացնեն, ես իմ դժգոհությունը կհայտնեմ հուլիսի 1-ին: Ես առավոտյան կլինեմ այս կայարանում»: Շուտով նախաձեռնող խումբը կտեղեկացնի հետագա քայլերի մասին: Կապ հաստատելու համար կարող եք գրել mermetro@yahoo.com էլ.փոստով կամ հետևել «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» էջին: